ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստիպել են գիշերը ամանները լվալ, ծաղրել են, ստրուկի պես վարվել․ զինվորի սպանության մանրամասները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստիպել են գիշերը ամանները լվալ, ծաղրել են, ստրուկի պես վարվել․ զինվորի սպանության մանրամասները

-ին մանամասներ են հայտնի դարձել զինվոր Նարեկ Հակոբյանի մահվան դեպքից: -ին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված զինվորը իրավապահներին նախնական պատմել է, որ տևական ժամանակ իրեն ծաղրել են, գիշերով հանել են ու ստիպել ամանները լվանալ, ստրուկի պես են վարվել իր հետ, ինչից դրդված նա իրեն ծաղրողին կրակել ու սպանել է։

-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել և, ըստ նախնական վարկածի, զինվորին սպանել են։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

Այս իրավիճակում հարց է առաջանում, որտե՞ղ կամ ինչո՞վ է զբաղված հրամանատարական կազմը, որ զինվորների միջև տևական ժամանակ անառողջ մթնոլորտ է եղել, զինվորի են ծաղրել, կտտանքների են ենթարկել ու նա դրդված մեկ այլ զինվեորի կյանք է խլել:

Մանրամասները՝ տեսանյութում․

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի արևելյան մասում և հայտնի է իր բնական գլխավոր գանձը՝ Սևանա լճով, որը Հայաստանի խոշորագույն և Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է։ Պատմականորեն տարածքը մտել է Հայկական բարձրավանդակի հնագույն Սյունիք նահանգի մեջ, իսկ լճափնյա վանքերը, ինչպես Սևանավանքը (հիմնադրված 874 թ.), վկայում են միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կյանքի մասին։

N զորամաս

«Ն» զորամասը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության բանակի (ՀՀ ՊՊ) կարևորագույն ստորաբաժանումներից է, որը հիմնադրվել է 1992 թվականին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ։ Այն հայտնի է իր մարտական փառավոր ուղիով և մեծ դեր է խաղացել հայրենիքի պաշտպանության գործում, մասնավորապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։